Հովհաննես Շիրազ (Օնիկ Կարապետյան)


Իր մանկության օրերի մասին բանաստեղծը շատ բանաստեղծություններ է գրել,
ինչպես` <<Հին մանկություն>>, <<Գտա>>, <<Իմ
կուլայով այս պուճուր>>, << Վեց տարեկան մանուկ էի>>,
<<Իմ ընկեր Լորիկը>> պոեմը և այլն..
1932-ին դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է Գյումրու տեքստիլ գործարան նախ,
որպես կտավագործի աշակերտ, իսկ հետո` ենթավարպետ և ջուլհակություն է սովորում:
1931-ին գործարանային թերթում տպագրվում է բանաստեղծի առաջին
բանաստեղծությունը:
1933-ին ուսուցչություն է անում Հաջինազար (այժմ` Ախուրյանի Կամո) գյուղում:

Բանաստեղծի Շիրազ գրական անունը մկրտել է մեծ թատերագիր ու վիպասան Ատրպետը,
որ հիացմունքով գրել է. <<Այս պատանու բանաստեղծությունները վարդաբույր են,
թարմ ու ցողապատ, ինչպես Շիրազի վարդերը>>:
1936-1941թթ սովորում է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտոտում,
որն ավարտում է 1949 թ-ին:
Բանաստեղծի ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի ավելի քան 50 լեզուներով:
Հովհաննես Շիրազը համայն հայության ամենասիրված ու պաշտված բանաստեղծն է:
Հայրենիքում և սփյուռքում մայրենի լեզվի, հայապահպանման ամենախիզախ պաշտպանն
էր նա, Հայոց արդար դատի մեծ հավատավորը:
Բանաստեղծի աճյունը հանգրվանում է Երևանում, Կոմիտասի անվան հայոց մեծերի
պանթեոնում:
Բանաստեղծը
թողել է գրական հարուստ ժառանգություն` բանաստեղծական շարքեր, գազելներ,
էքսպրոմտներ, սոնետներ, առակներ, բալլադներ, քառյակներ, արձակ, մեծածավալ և
փոքրածավալ պոեմներ, նամականի, ինչպես նաև թարգմանություններ:
Նրա բանաստեղծություններով գրվել են երգեր, նրա մասին գրվել են բազում մենագրություններ, ուսումնասիրություններ, հուշագրություններ, ասույթներ, ձոներ և այլն…
1996 թ-ին Աստղ` Շիրազի անունով. Ռիչարդ Լ. Նեյի կողմից վավերացված փաստաթղթում նշված է. <<Փարիզում հիմնադրված Աստղագիտական Միջազգային միության կողմից ճանաչված որպես Կանիս Մաջոր համաստեղության 88-ից մեկը` գրանցված Շվեյցարիայում և արտոնագրված ԱՄՆ-ում, ի պահ է տրված Կոնգրեսի գրադարանին>>:
2003 թ-ին, սեպտեմբերի 27-ին, իր հայրենի Գյումրիում բացվում է բանաստեղծի հուշաթանգարանը:

Միայն ազգային մղումների և պատմության անարդար վճռի ծնունդն է բանաստեղծի <<Հայոց Դանթեականը>> մեծածավալ պոեմը, որը նվիրված է 1915 թվականի Մեծ Եղեռնի նահատակներին:
Մեծ բանաստեղծը իր կենդանության օրոք ենթարկվել է հալածանքների ու զրպարտանքների:
Երկար տարիներ չէին տպագրում իր նոր գործերը՝ համարելով դրանք նացիոնալիստական գործեր, կամ էլ, եթե տպագրում էին գրքերը կոպիտ խմբագրումներով, կրճատումներով:
Մեծ բանաստեղծին` համայն հայության միասնության որդին դարձած բանաստեղծին, այդպես էլ իր կենդանության օրոք երբեք թույլ չտվեցին այցելելու արտասահմանյան որևէ երկիր կամ սփյուռքահայ որևէ գաղթօջախ…
Մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան 90_ամյակին է նվիրված կինոբեմադրիչ Լեւոն Մկրտչյանի (Հեղինակն է «Մաշտոց», «Պարույր Սեւակ», «Գյումրի», «Ազնավուր», «Զորավար Անդրանիկ», «Եվ եղավ լույս», «Մատյան անկախության» ֆիլմերի) «Հովհաննես Շիրազ» վավերագրական կինոնկարը:
Այս ֆիլմն արժեվորվում է հատկապես նրանով, որ Շիրազ մարդուն և Շիրազ բանաստեղծի ստեղծագործական ողջ գործունեությանը նվիրված միակ լիամետրաժ վավերագրական կինոնկարն է, կինոնկար, ուր վարպետորեն ներկայացված է հանճարեղ բանաստեղծի ինքնատիպ ու զարմանահրաշ կերպարը:
Վավերագրական ուշագրավ կադրերով հարուստ այս կինոնկարը անդրադառնում է նաև Հայ ժողովրդի հին ու նոր պատմությանը 1915-ի Մեծ եղեռնին և ազգային զարթոնքին:

Այս ֆիլմն արժեվորվում է հատկապես նրանով, որ Շիրազ մարդուն և Շիրազ բանաստեղծի ստեղծագործական ողջ գործունեությանը նվիրված միակ լիամետրաժ վավերագրական կինոնկարն է, կինոնկար, ուր վարպետորեն ներկայացված է հանճարեղ բանաստեղծի ինքնատիպ ու զարմանահրաշ կերպարը:
Վավերագրական ուշագրավ կադրերով հարուստ այս կինոնկարը անդրադառնում է նաև Հայ ժողովրդի հին ու նոր պատմությանը 1915-ի Մեծ եղեռնին և ազգային զարթոնքին:
<<Բռունցքվելն է հավերժությունն Հայաստանի>>
Ահա՛ Շիրազյան պատգամն աշխարհացրիվ հայությանը: