Հովհաննես Շիրազի տուն-թանգարանի տնօրեն
Արա Պապանյան
1988թ. դեկտեմբերի երկրաշարժի պատճառով թանգարանը դեռ չբացված, իրենց տանիքը գտան երկրաշարժից անօթևան մեկ տասնյակից ավելի ընտանիքներ, որոնց Գյումրու քաղաքապետարանը 2000-2002թթ. ընթացքում հատկացրեց բնակարաններ` ազատելով և վերանորոգելով թանգարանի շենքը:
HOVHANNES SHIRAZ HOUSE-MUSEUM
Hovhannes Shiraz was a notable Armenian poet. Shiraz had earned so much popularity and respect, that the government officials, not wanting to wait until Shiraz was dead to honor him, offered to give Shiraz a home to live in, which would later be turned into a house-museum.
Shiraz’s House-Museum is located on the Street of the Masters (Varpetats Poghots). The house was presented to Shiraz in July, 1983, by Leninakan 1 secretary Donara Harutyunyan. The greatest poet did live to see the opening of the house, but, unfortunately, he never lived in it dying on March 14, 1984.
The house was an old building built in 1886. It belonged to a millionaire. During the Soviet Union it was used as a storehouse.
To honor the poets reminiscence and protect his inheritance, that house would later become into a house-museum by the resolution of the Government officials. In 1988 because of the earthquake the works of the museum’s reconstruction were interrupted. 8 homeless families found shelter in that house.
Հարգելի
գյումրեցիներ, ոչ միայն դուք եք հպարտ, որ ունեք Շիրազ, այլ ամբողջ
հայությունը` աշխարհի բոլոր անկյուններում: Ես դաստիարակվել եմ Շիրազի
ոգով, որով ապահովվել է իմ ազգային ոգին` ոչ թե լացով, այլ պայքարով:
Վարչապետ Անդրանիկ.Մարգարյան
27.09.2003թ.
Սիրելի
գյումրեցիներ, ես իմ երախտիքի խոսքն եմ ուղղում Ձեզ` մեծն Շիրազի
տուն-թանգարանի ստեղծման համար: Շիրազը հայ ազգի պարծանքն է և
հպարտությունը: Շնորհակալություն!
Երևանի քաղաքապետ` Ե. Զախարյան
27.09.2003
Կումայրի-Գյումրի…
Հովհաննես Շիրազը ծնվել է որպես հայ ժողովրդի համար մի անձնավորություն,
որը եղել է, կա ու կմնա որպես հայ ժողովրդի տիեզերական մտքի ներկայացուցիչ և
ոչ միայն հայի, այլ նաև համաշխարհային մտքի մեծ օվկիանում նոր մարդու, նոր
մտքի…
Քանդակագործ Կամո Սառիկյան
Անհավատալի
հրաշք է ինձ համար, մի երազ. Հովհաննես Շիրազին պաշտող և իր
բանաստեղծություններով արբեցող հայուհու համար: Երախտապարտ ենք Շիրազին:
Յաջողութիւն`տուն-թանգարանը կանգուն պահողներին:
Նադիա Մելքոնեան, Հայուհի
Հոկտեմբեր 2003, Թեհրան
Շնորհակալ
եմ բախտից, որ ինձ հնարավորություն ստեղծեց հյուրընկալվել տաղանդավոր
բանաստեղծ Հ. Շիրազի տուն թանգարանում: Այս տան դռները այնքան հյուրընկալ
էին, ինչպես, վստահ եմ, որ հյուրընկալ կլիներ նրա տերը, եթե ի ուրախություն
մեր հայ ազգի լիներ կենդանի և ապրեր գոնե մինչև 100 տարի: Շնորհակալ եմ
թանգարանի տնօրինությանը…
Գուժ Մանուկյան
27.04.11թ
Անչափ
հուզված եմ ու տպավորված թե Շիրազի տուն-թանգարանի տնօրինության
ընդունելությունից, թե "Հանրապետական ասմունքի մանկապատանեկան
մրցույթ-փառատոնին" մասնակցած դպրոցականներից: Մեկ անգամ ևս համոզվեցի, որ
Հովհաննես Շիրազի ծննդավայրում, Շիրազի տուն-թանգարանում, Շիրազի 95-ամյա
հոբելյանին նվիրված փառատոնը դարձավ պատմական փաստ ու այն արժանացավ բարձր
գնահատականի:
Մարիետա Մակարյան
Ասմունքի փառատոնի պատասխանատու քարտուղար
27.04.2011թ.
Իմ
սիրելի գյումրեցիներ, երանի Ձեզ, որ ունեք այսքան շատ ու գովելի մեծեր… հզուր եք նաև դուք և մեր մեծերի նման… Շնորհակալ եմ և հավատում եմ Ձեզ`
սիրելի Արա և Նարինե: Ձեզ միշտ երկրպագող` բանաստեղծուհի Լենա Անթառանյան
Ստեփան Զորյանի տուն-թանգարանի տնօրեն
30.09.09թ.