Գլխավոր էջ





18-21.11.2015թ.,ժ.10:00-17:00 Հովհ. Շիրազի հուշատուն-թանգարանում տեղի կունենա իր նմանը չունեցող և գաղտնիքներով լի Վալեր Նազարեթյանի «Ափի մեջ» խորագիրը կրող մինի գործիքների ցուցահանդեսը:/Տես  Միջոցառումներ բաժինը/:

 
* * *
05.09.2015թ.` քաղաքի օր: Քաղաքի դարբինների աշխատանքների ցուցադրություն թանգարանի բակում /Տես  Միջոցառումներ բաժինը/:



* * *


"Դեպի առաջ" երեխաների զարգացման կենտրոնի սաների այցը Հովհ. Շիրազի թանգարան /Տես  Միջոցառումներ բաժինը/:



* * *
Հուլիսի 12-ին Գյումրիում տեղի ունեցած «Ինչ, Որտեղ, Երբ» խաղի Հայաստանի առաջնությանն աջակցելու համար Գյումրու Հովհ. Շիրազի թանգարանի տնօրեն Արա Պապանյանին տրվեց շնորհակալագիր:






* * *



Համահայկական 6-րդ խաղերի մասնակիցների այցը հուշատուն-թանգարան:/Տես  Միջոցառումներ բաժինը/:


* * *
Մեր թանգարանի փոքրիկ այցելուները: /Տես  Միջոցառումներ բաժինը/:


* * *
14.07.2015թ. "Դեպի Հայք" հիմնադրամի կամավորների այցը Հովհ. Շիրազի հուշատուն-թանգարան:  /Տես  Միջոցառումներ բաժինը/:





* * *
07.07.2015թ. "Ախուրյանի Ն. Աղբալյանի անվան ավագ դպրոցի" շրջանավարտների ատեստատների հանձնման հանդիսավոր արարողությունը: /Տես  Միջոցառումներ բաժինը/:

* * *

Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի ծնողների և զավակների այցը Հովհ. Շիրազի հուշատուն-թանգարան: /Տես  Միջոցառումներ բաժինը/:


* * *

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԻՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՎԻ ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ՇԻՐԱԶՆ Է ԴԱ ԱՐԵԼ.

Հովհաննես Շիրազի «Թոնդրակեցիներ» պոեմը

http://www.armworld.am/detail.php?paperid=4943&pageid=151772&lang=



* * *
Էքսպրոմտ /Impromptu/./Տես  Միջոցառումներ բաժինը/:


* * *
Հրաշք /Miracle/. /Տես  Միջոցառումներ բաժինը/:


* * *

27.05.2015թ. "Հայ ասպետ"-ի  մասնակիցների այցը Հովհ. Շիրազի հուշատուն-թանգարան:  /Տես  Միջոցառումներ բաժինը/:


* * *

21.05.2015թ. Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի քաղաքացիական հասարակության դպրոցի ուսուցանողների ուսուցում ուսումնական հոսքի արտագնա ինտերակտիվ սեմինար Հովհ. Շիրազի հուշատուն-թանգարանում: Ողջույնի խոսքով հանդես եկավ թանգարանի տնօրեն Ա. Պապանյանը: Էքսկուրսիայի ընթացքում սկայպի միջոցով կապ հաստատվեց Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի պետական պատկերասրահի հետ: /Տես  Միջոցառումներ բաժինը/:




* * *

21.05.2015թ. Հովհ. Շիրազի հուշատուն-թանգարանի բակում տեղի ունեցավ միջոցառում №41 հիմնական դպրոցի 3-րդ դասարանի աշակերտների մասնակցությամբ (դասվար Լուսինե Եղիազարյան): Միջոցառումը նվիրված էր Հովհ. Շիրազի ծննդյան 100-ամյակին: /Տես  Միջոցառումներ բաժինը/:

* * *

"Հաշմանդամների Մարզամշակութային Կենտրոն" Հ/Կ-ի նախաձեռնությամբ և ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ 2015թ. մայիսի 10-ին, ժամը 14:00-ին, Գյումրու Հովհ. Շիրազի հուշատուն-թանգարանում տեղի ունեցավ "Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը" ներկայացումը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Թանգարանում նաև տեղի ունեցավ Արտակ Մանուկյանի` "Մեր արյան անգինը" գրքի շնորհանդեսը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: /Տես  Միջոցառումներ բաժինը/:


* * *

08.05.2015թ.Բարերար Հովհաննես Օյունջյանն իր հյուրերի հետ Հովհ. Շիրազի հուշատուն-թանգարանում: /Տես  Միջոցառումներ բաժինը/:



* * *

08.05.2015թ. Գյումրու Հովհ. Շիրազի հուշատուն-թանգարանի հյուրն է թանգարանի բարեկամ Հանս Շմիդը: /Տես  Միջոցառումներ բաժինը/:



* * *

Այսօր՝ 14.03.2015թ. հայ մեծ բանաստեղծ Հովհ. Շիրազի ծննդյան 100-ամյակն է, և շուրջ երեք տասնամյակ է` նրան չենք տեսնում Երևանի փողոցներում, մոտիկ ու հեռավոր բնակավայրերում, ժողովրդական լայն խավերի հետ բազմամարդ ու շռնդալից հանդիպումներում, չենք լսում նրա արտակարգ սրամտությունները... Բայց նա ընդմիշտ մեզ հետ է, արդիական է, ինչպես բոլոր իրական մեծերը, ազգային է խորապես ու հենց դրանով էլ` համամարդկային: /Տես  Միջոցառումներ բաժինը/:



* * *

1965թ.` Հայոց մեծ եղեռնի 50-ամյակի ապրիլքսանչորսյան հայտնի դեպքերից հետո, Հովհ. Շիրազը հատուկ կամարտահայտությամբ հայտարարեց, որ ինքը ծնվել է հենց 1915թ. ապրիլի 27-ին` Մեծ եղեռնի դժնդակ օրերին Կարսից Գյումրի գաղթի ճանապարհին: Իր այս որոշումը նա հիմնավորել է նաև բանաստեղծությամբ.
Ես ծնվել եմ ձորերում`
Եղեռնի սև օրերում:
Ընդգծելով Կարսում ծնված իր Աստղիկ մոր և գյումրեցի հմուտ հողագործ ու գիշերապահ Թադևոս հոր մեղմ ու բարի բնավորությունը` նա ջանացել է հաստատել այդ թվականը` նկատելով, որ իր ծնունդը ոմանք նպատակով հեռացնում են Հայոց մեծ եղեռնի տարեթվից, ինչպես մեկուսացրին և թույլ չտվին, որ անձամբ մասնակցի 1965թ. Մեծ եղեռնի 50-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառմանը: Բոլորին կարելի էր, նրան չէր կարելի...
<<
Մայրս հեզ էր, նույնիսկ հեզիկ ու ծայրաստիճան ինքնամփոփ ու մենասեր, քնքուշ, ինչպես հով, երկչոտ, ինչպես սարի եղնիկ, սիրելի, ինչպես թփերի տակ քաշված երկչոտ աչքերով մանուշակ: Հայրս նույնպես բարի ու մեղմախոս էր, ինչպես Շիրակի դաշտերի հովերը, բայց երբեմն խիստ` ինչպես Արագածի ձմռան շունչը: Ահա այս երկու մեծություններն ինձ աշխարհ են բերել, որպես իրենց սիրո երրորդ պտուղը, հազար ինը հարյուր տասնհինգ թվականին Գյումրի նվիրական քաղաքում>>,- հետագայում <<Մի փետուր իմ արծիվ կյանքից>> հուշագրության մեջ գրել է բանաստեղծը` նպատակ ունենալով հաստատել իր ծննդյան տարեթիվը:
(Սամվել Մուրադյան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հովհաննես Շիրազ, Գիրք Ա, Երևան 2012):



* * *
2015թ. «Թանգարանների գիշեր» միջոցառումը նշվելու է մայիսի 16-ին, իսկ Թանգարանների միջազգային օրը` մայիսի 18-ին:

Միջոցառումներն անցկացվելու են` “Թանգարաններ. հիշողության վկաներ” խորագրի ներքո:

Միջոցառումների ծրագիր

Միջոցառումների սկիզբը` մայիսի 16-ին, ժ.14:00
1. Նոր ցուցադրություն` ա/Հովհ. Շիրազի “Հայոց Դանթեականը” պոեմի 1942թ. ձեռագիր տարբերակը և տարբեր տարիների տպագրությունները մինչև մեր օրերը, բ/ Արա Շիրազ` “Կոմպոզիցիա 1915”:
2. Ցուցադրություն` “Հիշողության վկաներ”:
3. “Ձեռագործ աշխատանքների” ցուցադրություն: Աջակից` “dvv international” կազմակերպության Հայաստանյան մասնաճյուղ:
4. Ֆրանց Շուբերտ “Ավե Մարիա”:
5. Տիկնիկային համերգ` Գյումրու Ստ. Ալիխանյանի անվ. տիկնիկային թատրոնի արտիստների դերակատարմամբ:
6. Հեղինակային ֆիլմի ցուցադրություն` “Սուրբը”: Հեղինակ` Գառնիկ Սարգսյան:
7. Ասմունք` հատվածներ Հովհ. Շիրազի “Հայոց Դանթեականը” պոեմից` Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և ՀԲԸՄ Գյումրու Հայորդաց տան թատրոն-ստուդիայի սան Սոֆյա Սարգսյանի կատարմամբ:
8. Թանգարանում գործող Գյումրու կենցաղի անկյան սաների և “Վիլլա Կրոսս” կազմակերպության կերամիկական աշխատանքների ցուցադրություն` հովանավոր Իտալիայի պատվո հյուպատոսարան:
9. Գյումրու քաղաքապետարանի Ա. Շիշյանի անվ. թիվ 6 երաժշտական դպրոցի սաների համերգ (Օրատորիա, Հայրենիքիս հետ, Կախարդված ծաղիկներ):
10. Հեղինակային ֆիլմի ցուցադրություն` “Կոմիտաս”: Հեղինակ` Գոհար Սարգսյան:
11. “Հարմոնիա” արվեստի դպրոցի սաների ելույթ:
12. ԳՊՄԻ Կիրառական արվեստի բաժնի ուսանողների աշխատանքների ցուցահանդես:
13. Գյումրու Ս. Մերկուրովի անվան նկարչական դպրոցի աշակերտների նկարների ցուցադրություն` նվիրված Հայոց Եղեռնի 100-ամյա տարելիցին:
14. “Հայաստան աշխարհ” երգի կատարում` մեներգչուհի Մոնիկա Մանուչարովա:
/Տես  Միջոցառումներ բաժինը/:



* * *





* * *


14.03.2015թ. Հովհ. Շիրազի հուշատուն-թանգարանում տեղի կունենա բանաստեղծ Գուրի Եթեր Ավետիսյանի "ԻՄ ՇԻՐԱԶԸ" գրքի շնորհանդեսը:/Տես  Միջոցառումներ բաժինը/:




* * *


07.03.2015թ. ժ.13:00 Հովհ. Շիրազի հուշատուն-թանգարանում տեղի կունենա բանաստեղծ Հրաչյա Մելիք-Սարգսյանի "Սպասումներ" գրքի շնորհանդեսը: /Տես  Միջոցառումներ բաժինը/:



* * *


«Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոն ՀԿ կազմակերպում է հեռուստախաղ:
Հեռուստախաղը հավաքագրում է մասնակիցների՝ անկախ տարիքից:




* * *


Գարնանամուտ


Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս,
Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ,
Ու երկինքը հոգուս մեջ, ու արևը աչքերիս,
Ու աղբյուրները լեզվիս՝ սարից իջա ես քաղաք,―
Ու քայլեցի խայտալով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու շուշաններ ձյունաթույր,
Ու մարդիկ ինձ տեսնելով՝ իրենց հոգնած աչքերին
Տեսան ուրիշ մի աշխարհ, գարուն տեսան նորաբույր,
― Ի՜նչ թարմություն,― ասացին,― ի՜նչ թարմություն,―
ու բացին
Լուսամուտներն իմ առջև, ու ես իմ սիրտը բացել՝
Անցնում էի երգելով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու հասմիկներ հոգեթով,
Կարծես մի ողջ բնություն մի պատանի էր դարձել,
Քաղաք իջել լեռներից՝ կանցներ զմրուխտ հեքիաթով
Երկրե-երկիր շաղ տալով կակաչներն իր ձեռքերի,
Մեր երգերի լուսաբացն ու գարունը լեռների։




* * *



20.02.2015 Բանաստեղծ Գուրի Եթեր Ավետիսյանի կնոջ` Սիլվա Սիփանուհու  և զավակների այցը Հովհ. Շիրազի հուշատուն-թանգարան: /Տես  Միջոցառումներ բաժինը/:



* * *


Միջոցառումներ` նվիրված Հովհ. Շիրազի և Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: /Տես  Միջոցառումներ բաժինը/:
Events dedicated to the 100th anniversary of  the Armenian Genocide. / See the Events Section/.


* * *


30.01.2015 Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ N զորամասի զինվորների այցը Հովհ. Շիրազի հուշատուն-թանգարան: /Տես  Միջոցառումներ բաժինը/: 

30.01.2015  N unit's  soldiers' visit to Shiraz memorial museum  dedicated to the 23rd anniversary of the Armenian Army. / See the Events Section/.


* * *



Հարգելի գյումրեցիներ,
Ջերմորեն շնորհավորում ենք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ և մաղթում, որ 2015  թվականը լինի վերելքների և հաղթանակների, գեղեցիկի և բարու տարիԹող ամանորյա խաղաղությունը իր ողջ գեղեցկությամբ Ձեզ ուղեկցի գալիք ողջ տարում:
New is the year,
New are the hopes,
New is the resolution,
New are the spirits,
And new are our warm
wishes just for you.
Have a promising
and fulfilling NEW YEAR!
Happy New Year


* * *


05.12.2014 ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի այցը Գյումրու Հովհ. Շիրազի հուշատուն-թանգարան: Թանգարանի տնօրեն Արա Պապանյանին հանձնվեց ՀՀ մշակույթի նախարարության պատվոգիր:  /Տես  Միջոցառումներ բաժինը/: 

05.12.2014 The Minister of Culture Hasmik Poghosyan's visit to Gyumri Shiraz' memorial-museum. Director of the museum Ara Papanyan was awarded the Diploma of the Ministry of Culture. / See the Events Section/.                   

                     

 * * *

27.11.2014 Ցերեկույթ թանգարանում` նվիրված Հովհ. Շիրազի ծննդյան 100-ամյակին:             /Տես  Միջոցառումներ բաժինը/:

27.11.2014 Event dedicated to Shiraz' 100th anniversary. / See the Events section /.


* * *



25.10.2014 Գյումրիում տեղի ունեցավ Հովհաննես Շիրազի  "ԹՈՆԴՐԱԿԵՑԻՆԵՐԸ գրքի շնորհանդեսը: Ինչպես նաև Գյումրիում, բանաստեղծի անունով փողոց անվանակոչվեց: Գյումրու Հովհ. Շիրազի հուշատուն-թանգարանի բակում անցկացվեց "Հացի փառատոն":/Տես  Միջոցառումներ բաժինը/:

25.10.2014 The presentation of the book "TONDRAKETSINER"   in Gyumri. One of the streets in Gyumri was named after the poet's name. "Bread Festival" was held in the museum's yard. / See the Events section /.



* * *


Հարգելի գյումրեցիներ, 
Հրավիրում ենք ձեզ ներկա գտնվելու մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի 100-ամյա հոբելյանին նվիրված տոնական երեկոյին, որը տեղի կունենա հուլիսի 4-ին, ժամը` 20:30-ին Վարդանանց հրապարակում: /Տես  Միջոցառումներ բաժինը/:

Respectable Mr./Mrs,
We invite you to be present  at Hovhannes Shiraz's 100th anniversary gala evening, which will take place on July 4, at 20:30 at the Central Square. / See the Events section /.


* * *

17.06.2014թ. Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի և Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանի այցը Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարան:  /Տես  Միջոցառումներ բաժինը/:

17.06.2014  Glendale Mayor Zareh Sinanyan's and Gyumri Deputy Mayor Ruben Sanoyan's visit to Hovhannes Shiraz memorial-museum. / See the Events section /.



* * *

Մայիսի 17/18 2014 թ. Նվիրվում է <<Թանգարանների գիշեր>> համաեվրոպական ակցիայի 10-ամյակին և Հովհաննես Շիրազի 100-ամյակին
/Տես  Միջոցառումներ բաժինը/:



* * *


Ապրիլի 27-ին, ժ. 11:30 Գյումրիում` Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանում տեղի կունենա Շիրազի 100 ամյակի ծրագրի մեկնարկ:Շիրազի 100 ամյակի կապակցությամբ այցելությունը Շիրազի շիրիմին տեղի կունենա ապրիլի 28-ին, ժ. 13:00-ին Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում:
շարունակությունը տես հրավիրատոմսում:








* * *



Գյումրու հիմնը

 Գյումրի-Լենինական


Խոսք՝Հովհաննես Շիրազի, Երաժշտություն՝ Վլադիլեն Բալյանի:















             ԳՅՈՒՄՐԻՆԱՄԵ

Հայաստանի աղն ես Գյումրի,
Դու խոսքաշեն, սրամիտ
Ճշմարտախոս թաղն ես Գյումրի,
Դու իմաստուն,միամիտ:

Աղջիկներդ տնարար են,
Անմահության օրօրոց,
Տղաներդ շինարար են,
Դու հանճարեղ քարագործ :
  
Դու իմ Գյումրի,Անի քաղաք դու իմ նոր,
Արագածին բազմած  արծիվ փառավոր:

Դու երգարան Հայաստանի,
Երգիչների ակնաղբյուր.
Վաղ-ուշ պիտի մտնես Անի,
Արարատին գնաս հյուր:

Արագածդ արքայական
Ոսկե թագն է քո հողի,
Քո մի բուռն էլ,մի ծիլն անգամ
Աշխարհի հետ չեմ փոխի:

Դու իմ Գյումրի,վաղնջական դու իմ նոր,
Արագածին բազմած արծիվ զորավոր:

Դու իմ անուշ ծննդավայր՝
Շիրազամայր շիրակված,
Դու մի բուռ ես,բայց մի աշխարհ,
Քեզ եմ երգում կրակված: 

Գյումրին կսէ՝ իմ մայր Անի,
Երբ քնած է ողջ աշխարհը
Հույսով են մեծ Հայաստանի՝
Աղոթում եմ քեզ համար:

Դու իմ Գյումրի,վաղնջական դու իմ նոր,
Արագածին բազմած արծիվ զորավոր:

Չարի աչքը պիտի հանես
Աշխարհաշեն հետքերով,
Ես քեզ աշխարհ պիտի տանեմ
Իմ նարեկված երգերով:

Ես ինձ համար հո չեմ ասում,
Բավ է ինձ մի գերեզման,
Կուզեմ հաղթե հայոց լեզուն՝
Հավերժորեն սրբազան:


Դու իմ Գյումրի,դու իմ քնար թեւավոր,
Արագածին բազմած արծիվ մշտանոր:



* * *


Պարբերույթի հունական ակունքները և դրա անդրադարձը Հովհաննես Շիրազի պոեզիայում



Պարբերույթ տերմինը ծնունդ է առել Հունաստանից, որը հին դարերում քննարկվել է այնպիսի նշանավոր մտածողների կողմից ինչպիսիք են Արիստոտելն ու Դեմենտիոսը:

Պարբերույթը բարդ նախադասության տեսակ է, որը գեղեցիկ խոսքի կարևոր մասերից է:

Պարբերույթը, լինելով խոսքը ոճավորելու անփոխարինելի միջոց, անշուշտ իր ուրույն տեղն ունի խոսքը վարպետորեն ոճավորող բանաստեղծի` Հովհ. Շիրազի պոեզիայում: Եղեռնազարկ ժողովրդի սևապրիլյան ողբերգությունից ծնված բանաստեղծը կարողացել է հմտորեն և տեղին գործածել շարահյուսական այս ուրույն կառուցվածքը` պարբերույթը` խոսքին տալով ոճական նուրբ քնարականություն, հուզականություն և հանդիսավորություն…



Հեղինակ` Մխիթարյան Արմենուհի

Նյութին մանրամասն ծանոթանալու համար այցելեք Հովհ. Շիրազի հուշատուն-թանգարան



Greek source of period and its reflection in poetry of Hovhannes Shiraz



The nation of period derives from Greek which has already been discussed in ancient times by some notables such as Aristotle and Demetrios. As we noticed period is specific type of complex sentence. It is one of the most important styles of beauty speech. Period has it’s unique place in Hovhannes Shiraz’s poetry. Poet who was born after April genocide was able with great masterful use this specific construction. Period gives gentle lyricism, emotionalism and festive to speech…



By Mkhitaryan Armenuhi

To learn more visit the House-museum of Hovhannes Shiraz